Թուրքիայի կառավարությունը կրկին հրաժարվել է կիրառել, այսպես կոչված, «հույսի իրավունքը» Քրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկատմամբ, որը ցմահ բանտարկություն է կրում։ Անկարան կրկին անտեսում է ՄԻԵԴ-ի պահանջը, ըստ որի, ցմահ ազատազրկումը, առանց պայմանական վաղաժամկետ ազատման, խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը հաստատել է Անկարայի կոշտ դիրքորոշումը. «Օջալանի համար «հույսի իրավունք» գոյություն չունի»։               
 

Նոյեմբերյան-Իջևան ճանապարհի փոխարեն «ֆուռերի» վարորդները նախընտրում են Ալավերդի-Վանաձոր ճանապարհը

Նոյեմբերյան-Իջևան ճանապարհի փոխարեն «ֆուռերի» վարորդները նախընտրում են Ալավերդի-Վանաձոր ճանապարհը
07.10.2024 | 09:25

Սահմանազատման անվան տակ նախկինում ադրբեջանաբնակ 4 գյուղերի տարածքները, Կիրանց գյուղի հողերը Ադրբեջանին հանձնելուց հետո Հայաստան -Վրաստան միջպետական ավտոճանապարհը Ոսկեպար-Բաղանիս հատվածում և Կիրանց գյուղի տարածքում ամբողջությամբ հայտնվել է ադրբեջանական զինուժի թիրախում, փաստացի սահմանից շատ փոքր հեռավորությամբ, ադրբեջանական զինյալների «ափի մեջ»: Տարիներ առաջ խոսվում էր, որ Ոսկեպար-Բաղանիս հատվածում ճանապարհի երկայնքով ծառեր են տնկելու, որպեսզի ճանապարհը պաշտպանեն ադրբեջանական հենակետերի տեսադաշտից, սակայն դա չարվեց։ Նոյեմբերյանի սահմանագոտու շատ բնակիչներ երևանյան ընկերություններին պատկանող մեծ բեռնատարներ են վարում, Հայաստանից սննդամթերք, մրգեր, բանջարեղեն տեղափոխում Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններ։ Նման ամեն ուղերթի համար տրանսպորտային ընկերությունները վարորդներին 400 հազար դրամ են վճարում։ Այս ընկերությունների հետ աշխատող վարորդները ասում են, որ իրենց հրահանգված է բեռները Ռուսաստան տեղափոխել ոչ թե թե Իջևան-Նոյեմբերյան-Բագրատաշեն, այլ՝ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհով։ Դրա պատճառը ոչ միայն այն է ,որ Կիրանցով, Նոյեմբերյանի սահմանագոտիով ձգվող ճանապարհը գտնվում է ադրբեջանական զինուժի թիրախում, այլև այն,որ Իջևան-Նոյեմբերյան ճանապարհով անցնելիս բեռնված «ֆուռերը» բարձունքներ են հաղթահարում,Վանաձոր-Ալավերդի ճանապարհի համեմատ մոտ 60 հազար դրամի վառելիքի հավելյալ ծախս կատարում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3494

Մեկնաբանություններ